Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Շատ արդարացի կլինի, եթե Հայրիկյանին պաշտոն տան»

Փետրվար 06,2013 10:34

Հատված խորհրդային տարիների նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ հարցազրույցից:

 – Ինչպե՞ս եք վերաբերվում Հայրիկյանի՝ ՍԴ չդիմելու որոշմանը։

– Հայրիկյանն այդ կերպ որոշեց չաջակցել այն քաղաքական ուժերին, որոնք իր վրա մահափորձ են կատարել, եւ չձախողել ժամանակացույցը։ Նա, որպես կենսունակ, խաղացող ֆիգուր, ընտրեց մաքսիմալիստական ծրագիր, ոչ մի վայրկյան չհետաձգել նախագահական ընտրությունները։ Հայրիկյանը դեմ չգնաց իր խղճին։

Ինչպե՞ս եք վերաբերվում հնչած որոշ գնահատականներին, ըստ որոնց՝ Հայրիկյանը, ՍԴ չդիմելով, գործարքի մեջ մտավ իշխանությունների հետ։

– Կասեմ, որ այո, գործարք եղավ. Հայրիկյանը գործարքի մեջ մտավ իր նման տուժած մեկի՝ ներկայիս իշխանության հետ։ Եվ դա նորմալ է։

Ի՞նչ կասեք, եթե ընտրություններից հետո Պարույր Հայրիկյանին պաշտոն տան. պարզվի, որ տեղի է ունեցել քաղաքական առեւտուր։

– Շատ արդարացի կլինի, եթե Հայրիկյանին պաշտոն տան, քանի որ նա վաստակել է այդ պատիվը։ Իշխանությունների հետ գործարքի դեպքում կգրանցվի նորմալ իրադրություն, եթե այդ «առեւտրի» շնորհիվ Հայրիկյանը կարողանա իրականացնել իր ծրագրերի գոնե մի մասը։

Այսինքն Դուք նման առեւտուրը համարում եք բարոյակա՞ն։

– Այո, այդ գործարքը կարող է լինել բարոյականության սահմաններում, քանի որ մրցակիցները թշնամիներ չեն։ Նրանցից յուրաքանչյուրը ոչ թե հաղթում է, այլ՝ շահում, մեկը շահում է խոշոր մրցանակ, մյուսները՝ ավելի փոքր։

Եթե Հայրիկյանը բավարարվում է արծաթե կամ բրոնզե մրցանակով, դա նույնպես նորմալ է։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728