Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային փառատոնի չորրորդ տուրում «A» խմբում հանդես եկող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին (սա նրա առաջին պարտությունն էր այս մրցաշարում) եւ 2,5 միավորով իներորդ տեղից «ընկավ» 54-րդ հորիզոնական: Անհաջողության մատնվեց նաեւ պատանի Ռոբերտ Աղասարյանը: Նա զիջեց նույնպես Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետինին եւ 2,5 միավորով ընթանում է 46-րդ հորիզոնականում: Կարեւոր հաղթանակ տարավ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Նա առավելության հասնելով տաջիկ գրոսմայստեր Ֆարուխ Ամոնատովի նկատմամբ՝ 3,5 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ