Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծարանք և խոնարհում սիրված երգչուհուն` ծննդյան տարեդարձին

Փետրվար 06,2013 00:15

DSC06492Հ  ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի   ծննդյան օրը  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ- երեկո, որը կազմակերպել էին նրա երգարվեստի  երկրպագուները:

–         Ես այն երջանիկներից եմ, որ  հնարավորություն եմ  ունեցել  մեծարելու  Ֆլորա Մարտիրոսյանին  նրա կենդանության օրոք, – ասում է երեկոյի կազմակերպիչ, Ֆլորա Մարտիրոսյանի  պաշտոնական կայքի հիմնադիր` Արտակ Աղաջանյանը , –  ես  Ֆլորա 00Մարտիրոսյանի շնորհիվ եմ սիրել ժողովրդական երգը:

Արտակ Աղաջանյանը  մենակ չէ, Ֆլորա Մարտիրոսյանի երկրպագուները,  պարզվում է, բազմաթիվ են`  հատկապես երիտասարդների շրջանում: Երգչուհու տարեդարձը նշելու , ևս մեկ անգամ հիշելու, մեծարելու  առիթը  նրանք չեն կորցնում.

–         Մենք հավաքվել ենք  ունկնդրելու նրա երգերը  և մեր կողքին  զգալու նրա կենդանի ներկայությունը, – ասում է Արտակը:

Երեկոյին  ցուցադրվեցին   բացառիկ կադրեր երգչուհու  համերգներից,  հնչեցին նրա լավագույն երգերը, իրենց հուշերով հանդես եկան երգչուհու ընկերներն ու կոլեգաները, երկրպագուները:

Ֆլորա Մարտիրոսյանի  56- ամյա տարեդարձին նվիրված երեկոյին  ներկա էին նաև հայ շոու- բիզնեսի ներկայացուցիչները` Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լևոնյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, որոնք  մեծ սիրով , ջերմությամբ ու հուզմունքով  էին  հիշում իրենց ավագ ընկերջը:

–         Հավատացեք, ես մինչև հիմա չեմ հավատում, որ նա չկա և մեր կողքին չէ: Ինձ թվում է` նա Միացյալ Նահանգներում է ու շուտով վերադառնալու է: Նա այն քչերից էր, որ երգի միջոցով մեզ հետ  խոսում էր: Ես շատ հպարտ եմ ու երջանիկ, որ առիթ եմ ունեցել նրա կողքին լինել , նրա հետ զրուցել, նրանից շատ բան սովորել,- ասում է Ալլա Լևոնյանը:

Համընդհանուր հուզմունքը ցրելու համար Ավետ Բարսեղյանը հիշեց  Ֆլորա Մարտիրոսյանի համեղ ուտեստները.

–         Խոհանոցում էլ նա նույնքան համով  մարդ էր, որքան բեմում, – ասաց նա, – ինձ համար շատ դժվար էր մտնել ֆիլհարմոնիայի դահլիճ  ոչ թե համերգ վարելու, այլ Ֆլորային հրաժեշտ տալու համար:

–         Չնայած տարիքային տարբերությանը, նա իսկական  լավ ընկեր էր… երիտասարդների հետ` երիտասարդ էր, ես նույնպես շատ բան եմ սովորել իրենից, – ասաց Անդրեն:

Քրիստինե Պեպելյանը հիշեց, թե ինչպես է առաջարկել  Ֆլորա Մարտիրոսյանին երգել միասին, քանի որ դա իր մեծ երազանքն է եղել դուետով հանդես գալ երգչուհու հետ:

–         Ես բախտավոր էի,  ու տարիներ հետո նույնպես բախտավոր եմ լինելու, որ երգել եմ Ֆլորա Մարտիրոսյանի հետ:

 

  « Նարեկացի»  արվեստի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728