Հետաքննության և դատական գործերի արդյունքում պարզ է դարձել, որ 2012թ. ապրիլի 30-ի գիշերը երկու հանցավորուհիներ Իզոբիլնենսկիի շրջանի Սոլնեչնոդոսկ գյուղի առաջին հարկի բաց պատուհանից ներս են խուժել մի բնակարան: Հայտնում է «Սեվերո Կավկազսկիե նովոստի» պարբերականը:
Անչափահաս աղջիկները գողացել են 8000 ռուբլի արժողությամբ գույք:
ՌԴ Ստավրոպոլ երկրամասի Իզոբիլնենսկիի միջշրջանային քննչական բաժնի հավաքած ապացույցները դատարանը բավարար է համարել մեղադրական որոշում կայացնելու համար:
Իզոբիլնենսկիի շրջանի Սոլնեչնոդոսկ գյուղի 17-ամյա բնակիչն ու 15-ամյա Հայաստանի քաղաքացին մեղադրվել են գողություն կատարելու մեջ:
Կարդացեք նաև
Պարբերականին հայտնել են, որ աղջիկները դատապարտվել են պայմանական մեկ տարի վեց ամիս ազատազրկման փորձնական ժամկետով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ