Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը քամի է անում» (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 00:10

Արմավիրցին վստահեցնում է, որ ՀՀ նախագահը սուտ է խոսում եւ ասում է՝ « только мне, мне»

«Լավ էլ մասնակցելու եմ Սերժ Սարգսյանի հավաքին, որ տեսնեմ, թե էս անգամ ի՞նչ քամի է անելու: Քամի, սուտ խոսալ: Որ տան ղեկավարը սուտ է խոսում, էլ մնացողներն ի՞նչ: Ո՞ւմ լսենք, ո՞ւմ հավատանք, ի՞նչ կա ստեղ հավատալու»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արմավիրի բնակիչ Արզուման Պողոսյանը՝ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը սպիտակ եղեռն է անում. «Առանց զենքի ժողովրդին թափում է սելից: Ժողովուրդն իր տնից փախնում է: Տնվորն եկել է, տանտիրոջը լարում է, ի՞նչ ունենք էլ էսօր: Մեր ազգը շատ ճկուն ազգ է, բայց դանակն արդեն ոսկորին են հասցնում: Չի կարելի: Մարդ պիտի լինի: Մարդը զգոն պիտի լինի, մարդկային պիտի լինի, ոչ թե մենակ только мне, мне: Ասա՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, ծառում փչակ կա, 6 հատ ձագ կա, 6-ն էլ իմն ա»: Ըտենց բան գոյություն չունի ոչ մի աշխարհամասի, ոչ մի պետության մեջ»:

Նա վստահեցրեց, որ որոշել է ում է ընտրելու՝ «Հրանտ Բագրատյանին: Վե՛րջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եվս մի նամուսով մարդ:

  2. David says:

    Քամին փառք է, ռազբոյի ուղարկելիս, ցունամիով է ուղարկում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728