6 օրվա համար՝ մեկամսյա կալանք
Փետրվարի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հաշվառված, փաստացի Վանաձոր քաղաքում բնակվող, 1992 թ. ծնված Նարեկ Մարկոսյանին դատապարտել է մեկ ամիս կալանքի: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ լինելով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. հոկտեմբերի 14-ին առանց հարգելի պատճառների, ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ ներկայացել 6 օր անց՝ հոկտեմբերի 20-ին: Նարեկը դատարանում հայտարարել է, որ ծառայության վայրը լքել է մորը հիվանդանոց տանելու համար, քանի որ իր հայրը Ռուսաստանում է գտնվում: Նա հայտնել է, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ եւ դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև