Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Սերժ Սարգսյանը կնստի կողքս ու բոլորդ կհասկանաք, որ բոբիկ ա» (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 20:38
Hrant bagratyan

Արմավիրցիները պահանջում են Հրանտ Բագրատյանի ու Սերժ Սարգսյանի բանավեճ

«Հեռուստատեսությամբ ասում են, թե բոլոր թեկնածուների համար ամեն ինչ հավասար է: Տեսե’ք՝ ինչ են անում Սերժ Սարգսյանի համար: Խի՞ շուտ չէին անում, որ դու էսօր գայիր: Բա ասում են՝ բոլորն էլ հավասար են: Ո՞ւր ա էդ հավասարությունը»,- այսօր Արմավիրում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մասնակիցներից մեկը, մատնացույց անելով հրապարակում «ապահով Հայաստան» կարգախոսով կառուցվող գեղեցիկ բեմահարթակը, այսպիսի հարց ուղղեց նախագահի թեկնածուին:

Հրանտ Բագրատյանը արձագանքեց. «Ես ամենաքիչ լուսաբանված թեկնածուն եմ: Ոչ մի հավասարություն էլ չկա: Սոցիոլոգը նստում է, մի հատ թվեր են մոգոնում օդից, գալիս ասում է»: Արմավիրցիները սոցիոլոգ բառը լսելուն պես անմիջապես Ահարոն Ադիբեկյանին հիշեցին ու սկսեցին. «Էդի ո՞նց չի գալիս մի հատ ստեղ էդ Ադիբեկ Ահարոնյան ա, ինչ ա, մի հատ բռնենք, էլի, հլը տենանք՝ իրան էդ տվյալները ո՞վ ա տալում: Մի հոգու թող ասի, կողից լսենք, էլի: Էնի ամոթու գրում ա երեւի, չի նայում ժողովրդի աչքերին»: «Սերժը կգա՝ Սերժի մոտն ասա»,- հորդորեց արմավիրցի մի պապիկ: Նրա խոսքերով՝ «Մենք գնում ենք զիբլանոց, շիշ ենք հավաքում, որ տանենք հացի փող անենք: Ա’յ, Սերժի մոտը խոսացեք: Հրանտ Բագրատյանի մոտը մի՛ խոսացեք»:

Մի բնակիչ էլ հետաքրքրվեց, թե վերջապես կարո՞ղ են մի քաղաքակիրթ բանավեճ տեսնել Հրանտ Բագրատյանի եւ ՍԵրժ Սարգսյանի մասնակցությամբ: «Երեկ թող գար»,- ասաց պարոն Բագրատյանն ու շարունակեց,- «ՉԻ՛ գա: Ոչ ոք չի գա, որովհետեւ կնստի կողքս ու բոլորդ կհասկանաք, որ բոբիկ ա: Բան ունի ասելու, թող գա ասի: ԸՆտրությունների ձեւն ըտենց ա: Տեսա՞ք, Օբաման նստած Ռումնիի հետ խոսում էր 3 ռաունդ: Եվ շատ պրոֆեսիոնալ էին խոսում: Սերժ Սարգսյանը կարող է ասի, գիտեք, ես լավ տնտեսագիտություն չգիտեմ, ես լավ ֆինանսների մինիստր ունեմ: Ես իրան ասել եմ՝ արի թիմով: Ես մենակ գամ, դու արի վարչապետով, ֆինանսների նախարարով, ԿԲ նախագահով: Դեմ չեմ, թող հետեւդ նստեն: Թող գան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Կարծում ես էվրիկա արիք, առանց հուշելու էլ պարզ երևում է, որ ոտաբոբիկ է, բայց չէ որ պատմության մեջ առաջին անգամ է ստրուկը տեր ընտրում: Ստրկամտի տերը ստրկատերն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728