Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի մտահոգությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հայրիկյանի հետ կապված (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 20:23

Նախագահի թեկնածուն արմավիրցիների հետ անկեղծանում է:

Այսօր արմավիրցիների հետ հանդիպումից հետո, մինչ կհեռանար Հրանտ Բագրատյանը, մի խումբ բնակիչներ մոտեցան նրան ու իրենց մտահոգությունները հայտնեցին, որ «Սերժ Սարգսյանը խաբկանքով կընտրվի»: Նրանց հետ զրույցում նախագահի թեկնածուն այնքան անկեղծացավ, որ ներկայացրեց իր մտահոգությունները՝ Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված:

Նախ, Սերժ Սարգսյանի՝ «խաբկանքով անցնելու» հետ կապված պարոն Բագրատյանը վստահեցրեց՝ «Չէ, չի լինի: Հիմա դուք ամեն օր տելեվիզորով կտենաք, որ Բագրատյանին ճնշում են, քիչ են ձայն տալիս: Ինքը երեկ Արարատում մեր դեմ խոսաց, էն օրը Տավուշում նորից մեր դեմ խոսաց: Իրան հուզում ենք մենակ մենք: Մյուս թեկնածուներից ես չեմ խոսում»:

Արմավիրցիներից մեկը հարցրեց, թե պարո՛ն Բագրատյան, ինչո՞ւ չեք միավորվում: «Կոնկրետ ո՞ւմ հետ»,- հստակեցրեց նախագահի թեկնածուն: Երբ արմավիրցիները շեշտեցին՝ հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, 7+1-ի դեմ՝ Հրանտ Բագրատյանը հակադարձեց ու արմավիրցիների հետ կիսվեց՝ «Ես պտի իմանամ՝ ո՞վ է ընդդիմություն: Ես 3-4 օր առաջ Պարույրի հետ թուղթ եմ ստորագրել, բայց ես տեսնում եմ էսօրվա իրա որոշումը: Իրա որոշումն է՝ խնդիր չունեմ: Բա ես դրանից հետո կզգուշանամ, չէ՞: Ես ուրիշից գործ չունեմ, հասկանո՞ւմ եք: Բայց ես պիտի վստահ լինեմ, որ էս դեմիս մարդը ինչ-որ մի սկզբունքի համար կռիվ է տալիս: Կարող է տալիս, է՝ ես չգիտեմ»:

Զրույցի վերջում Հրանտ Բագրատյանը հորդորեց՝ «հանգիստ եղեք, եթե տեսնենք մենք շանս ունենք՝ կօգնենք»: Արմավիրի բնակիչներն էլ ջերմ ճանապարհեցին Բագրատյանին՝ ասելով. «Բարով ես եկել, բարով էլ գնաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Կարապը, խեցգետինը և գայլաձուկը նույնպես հայկական միասնականության ու միավորման նախագահականի թեկնածուներ են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728