Տիգրան Համասյանը արժանացել է Վիլչեկի մրցանակին: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը:
35 000 դոլար մրցանակին, որը տրվում է Վիլչեկ հիմնադրամի կողմից ժամանակակից երաժշտությունում հաջողությունների հասնելու համար, բացի Տիգրան Համասյանից, ևս երկու երաժիշտ է արժանացել՝ ծնունդով բրիտանացի Ջեյմս Աբրահարտը, որը հայտնի է JHart անունով և գանացի երգահան Սամուել Բազավուլը:
Գլխավոր մրցանակը՝ 100 000 դոլար, բաժին է հասել աշխարհահռչակ թավջութակահար, ազգությամբ չինացի Յո-Յո Մային:
Վիլչեկ հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում բնակվող, օտար երկրում ծնված, հաջողության հասած գիտնականներին և արվեստագետներին խրախուսելու համար: Այն հիմնդրել է Չեխոսլովակիայից ԱՄՆ գաղթած գիտնական Յան Վիլչեկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ