Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը ԴԱՀԿ պետի համար կալանք էր ուզում, բայց դատավորը արդարացման դատավճռով ազատեց նրան

Փետրվար 05,2013 18:59

Երեկ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Բաղդասսարյանի նախագահությամբ  ընթացող հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի եւ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Արմեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր, որ ԴԱՀԿ պետին կալանեն հենց դատական նիստերի դահլիճում, ազատազրկելով նրան 2 տարով:

Ըստ մեղադրողի,  հարկադիր կատարողները հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքն օգտագործել էին հակառակ ծառայության շահերի եւ 2010թ.հոկտեմբերի 15-ին հարուցված կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ժամանակ այլ գույքի նկատամամբ բռնագանձում տարածելու  փոխարեն, տուժող Վարդան Հովհաննիսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի, բռնագանձումը տարածել էին տուժողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա:

Վարդան Հովհաննսիսյանին ապօրինաբար բնակարանից  զրկելն անզգուշորեն առաջացրել էր ծանր հետեւանքներ:

Դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց ԴԱՀԿ պետի համար, իսկ Ա.Շահկուլյանին դատապարտեց 2 տարվա ազատարզրկման, 1 տարով կիրառելով փորձաշրջան: Հիշեցնենք, որ դատախազը վերջինի համար պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ա.Շախկուլյանը կալանված էր եւ դատարանի դահլիճից  ազատվեց:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728