Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան. «Սիվիլիթա′ս», իշխանությունների գործը չէ ընդդիմությանը հզորացնելը»

Փետրվար 05,2013 18:36

Հայտնի խոսք կա. քիչ վտանգավոր են չորս դժգոհողները, քան մեկ երջանիկն ու երեք նախանձները։

Երեկ ծանոթացա «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցին։ Աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված հիմնադրամը փորձում է ներքաղաքական «վերլուծություն» կատարել։ «Վերլուծություն», որի հետևում ակնհայտ են որոշ ուժերի պատվերն ու ուղղորդումը։

«Սիվիլիթաս» հիմնադրամը կատեգորիկ տոնով նշում է, որ առաջիկա նախագահական ընտրություններն ազատ և արդար չեն լինելու։ Զարմանալի կլիներ, եթե «Սիվիլիթասն» այլ եզրահանգում կատարեր։ Բանն այն է, որ սիվիլիթասների և մեր երկրում օտար շահեր հետապնդող որոշ կառույցների հետաքրքրություններից չի բխում ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Եվ քվեարկությունից շաբաթներ առաջ, բնականաբար, պետք է ընտրությունները կեղծված լինելու նախատրամադրվածություն ստեղծվի։

Ի գիտություն «Սիվիլիթասի»՝ նշենք, որ այսօր անկախ Հայաստանի պատմության մեջ ստեղծված են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու լավագույն նախադրյալները։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններն անցել են աննախադեպ լավ պայմաններում՝ բարձր գնահատականի արժանանալով միջազգային բոլոր կառույցների կողմից։ 2013-ի նախագահական ընտրությունները խորհրդարանականի շարունակությունն են լինելու, և ևս մեկ քայլ առաջընթաց է գրանցվելու արդեն սահմանված նշաձողից։ Հայաստանն այն չէ, ինչ տարիներ առաջ։ Հայաստանն այսօր որակապես նոր հանրապետություն է, որտեղ ժողովրդավարական գործընթացներն այլևս անշրջելի են։

«Սիվիլիթասի» զեկույցի մեջ իշխանությունները մեղադրվում են քաղաքական դաշտն ամայացնելու համար։ Դարձյալ ի գիտություն «Սիվիլիթասի» վարլուծաբանների՝ նշենք, որ աշխարհի ցանկացած երկրում իշխանությունները միշտ ձգտել ու ձգտելու են ամրապնդել սեփական դիրքերը։ Նույնը, ի դեպ, ընդդիմությանն է վերաբերում։ Իշխանությունների գործը չէ ընդդիմությանը հզորացնելը։ Այլ բան, որ նույնիսկ իշխանության համար ցանկալի կլիներ նախաձեռնող ընդդիմություն ունենալը, քանի որ հենց ակտիվ ընդդիմությունն է, որ իշխանությանը պահում է լարվածության մեջ, ինչն ինքնին դրական է։

Սակայն եթե ընդդիմությունը չի կարողանում հստակեցնել իր օրակարգը, կներեք, դա իշխանությունների խնդիրը չէ։ Այսօր Հայաստանում ընդդիմությունը, ունենալով ներքին հարցեր, ներկուսակցական պառակտումներ, չի կարողանում ճիշտ կազմակերպել իր գործունեությունը։ Եվ դա, նորից եմ կրկնում, իշխանությունների մեղքը չէ։

Անցած տարիներին մենք ապահովել ենք ամենաբաց, ամենամրցակցային մթնոլորտը քաղաքական ուժերի համար, ընդդիմության համար բաց են եղել բոլոր լրատվամիջոցները, խոսելու, գործելու բոլոր հարթակները։ Պարզապես ձեր անկարողությունը մեզ վրա մի′ բարդեք։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հազարավոր կմ-րից այս երիտասարդի դեմքին նայում ու սառսափում եմ:

  2. Պուչիկ says:

    Պուչիկները պայթեցնելու ժամանակը

  3. Պուչիկ says:

    Ալկոհոլի դոզան աչքիս քիչ ա եղել,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728