Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ փետրվարի 5-ի նիստում

Փետրվար 05,2013 18:30

Համապետական ընտրությունների շրջանում չգրված օրենքով քննարկումների ու քարոզչութան առանցք են դառնում ներքաղաքական խնդիրները: Այդպես է բոլոր երկրներում, որովհետեւ ընտրողին իր կենսապահովման հարցերն ավելի են հետաքրքրում քան  գլոբալ աշխարհաքաղաքականը: Բնական է եւ պրագմատիկ: Այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ զարգացումներին, նաեւ այն պատճառով, որ մեզ համար ԼՂՀ հարցը երբեք չի եղել ու չի դառնա զուտ  արտաքին քաղաքական խնդիր: Նույնիսկ եթե դա դիվանագիտորեն այլ հնչողություն ունի: Հունվարի 28-ին Փարիզում հանդիպեցին Մինսկի խմբի համանախագահները,Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հանդիպմանը հաջորդեց ՄԽ հայտարարությունը, որտեղ ոչ մի բառ չկա Ադրբեջանի նոր առաջարկների մասին: Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ազիմովը պնդում է, որ Հայաստանը հերթական անգամ չի ընդունել Ադրբեջանի առաջարկը եւ շարունակում է կառչած մնալ իր ավանդական դիրքերից: Հայտնի չդարձնելով, թե ինչ է Բաքուն առաջարկել, իսկ Երեւանը մերժել,  Ազիմովը մեղադրում է Հայաստանին, որ «փորձում է ժամանակ շահել»: Իհարկե, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հերքել է Ազիմովին, ճշտելով, որ Ադրբեջանը որեւէ առաջարկ չի ներկայացրել, բայց եւս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել, թե ինչ է ժամանակը եւ ում դեմ է ժամանակն աշխատում:
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի  գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանը ժամանակի տարբեր ընկալումներ ունեն: Եթե Հայաստանում հանգիստ, առանց խուճապի`խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման քայլել են արվում, եթե Հայաստանում պետական եւ հասարակական ինստիտուտները լծված չեն հարեւան երկրից ու հար¨ան ժողովրդից թիվ 1 թշնամու կերպար կերտելու գործընթացին, ապա Ադրբեջանում ժամանակը ծառայեցվում է ճիշտ հակառակին` աշխարհի հայերը թիվ 1 թշնամի են հայտարարվում, սպառազինությունների մրցավազքը քաղաքականության կենտրոնական նպատակ է հռչակվում պետական ռազմական դոկտրինայում ու առանց հոգնելու  պատերազմի կոչեր են հնչում: Ազիմովը նա¨ հայտարարում է, որ Հայաստանի մեկուսացումը շարունակվում է ¨ միակ ելքը Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելն է: Հարկ չեմ համարում անդրադառնալ այս կարգի պնդումների ողջ զինանոցին, որովհետեւ ադրբեջանցիների բոլոր հայտարարությունները նույնաբովանդակ են:Պարզապես անհրաժեշտ եմ համարում վերստին հիշեցնել, որ տարատեսակ կոչերից առաջ պետք է կարողանալ  միմյանց լսել, լսել ու  հասկանալ:Փչացած հեռախոս խաղալը պետական մակարդակով անհեռանկար ու անվայել գործ է: Իսկ լսելու ու հասկանալու պարագայում պարզ կդառնար, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով, միեւնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության եւ ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը: Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի մշտական իրողությունները` բոլոր հնարավոր միջոցներով էլ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության ապահովման երաշխիքները»:
Սրանք իմ խոսքերը չեն, սրանք  նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, որոնց տակ, համոզված եմ, կստորագրի յուրաքանչյուր հայ: Իսկ Հայաստանի մեկուսացման, թուլացման, ժամանակ կորցնելու եւ իրենց երազած այլ ձախորդությունների մասին մտածելուց առաջ Ադրբեջանում լավ կլիներ , նախ կարգավորեին իրենց բազմաթիվ քաղբանտարկյալների խնդիրը եւ ապա՝ կարգավորեին իրենց ճանապարհային երթեւեկությունը, որ մի ավտովթարը մի ամբողջ շրջանում տուրուդմփոցի պատճառ չդառնար:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ՝ համարձակություն, ինչ՝ մտքի ու խելքի փայլ: Կես խոսքից երևում է, որ սս-ական է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728