Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից

Փետրվար 05,2013 18:22

Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսի
չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս
Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը եւ տրամադրել 20 օր նոր
բողոք ներկայացնելու համար: Եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ
Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած  հրամանը, ուժի մեջ թողնի վերոհիշյալ ակտիվիստներին համապատասխանաբար 6, 3, 2 եւ 2 տարով
ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք չորս քաղբանտարկյալ:

Ազատազարկված Տիգրան Առաքելյանը եւ դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:

 

Հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Հյուման Ռայթս Ոտչը (Human Rights Watch), եւ տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում որպես ապացույց որ Հայաստան խախտում է մարդու իրավունքները եւ քաղբանտարկյալներ ունի: Տղաների ազատությունն են պահանջում նաեւ Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները: Արդյոք ժամանակը չէ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանի պահելով
բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում եւ
ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր եւ ողորմելի
մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ
ակտիվիստներից:
Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի
միջազգային վարկը եւ դիրքերը կարեւորագույն միջազգային կառույցներում:
Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից եւ վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը:

 

 

Լևոն Զուրաբյան

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն

5 փետրվարի, 2013թ.

Ազգային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728