Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը

Փետրվար 05,2013 18:08

Հարգելի´ խորհրդարան, փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունենալու ՀՀ նախագահի ընտրություն: Ձևավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձևավորել ժողովրդի իշխանություն: Մեր ընտողը դրանում համոզվել է իր տառապանքի փորձով. հանրապետական գրեթե բոլոր ընտրություննեի ընթացքում անհավասար պայքարի մեջ են մտել` մի կողմից իշխող քաղաքական ուժի, մյուս կողմից` ազգի, մեր պետության և պետականության շահերը: Ցավոք, այս դեպքում նույնպես ավանդույթի ուժով պետության, ազգի շահերի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ է տարել օրվա իշխող խմբավորման շահը: Արդյունքում, այսօր ունենք մինչև 50 տոկոս ստվերային տնտեսություն, մենաշներհների հաղթարշավ, կոռումպացված պետական կառավարման համակարգ, բոլոր ոլորտներում «ատկատների» շքերթ, իսկ որպես այս ամենի հետևանք`իր չափերով ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ, որ այլևս սոցիալական դիտարկելը ճիշտ չէ: Այժմ իշխանության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում կամ առանձին զրույցներում գրեթե երդվում են, որ անցկացնելու են ազատ, արդար, քաղաքակիթ ընտրություններ: Բայց իրականությունն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում անթաքույց սկսել են ընտրողների անձնագրերի կամ անձնագրային տվյալների հավաքագրում՝ ամենատարբեր խոստումներով, հորդորներով ու հարկադրանքներով: Դպրոցներում վարչական ռեսուրսների օգտագործումը հասել է նրան, որ ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության ու ծնողների նկատմամբ հարկանդրանքի, շանտաժի: Եթե իսկապես ազնիվ է բարձրագույն իշխանության երդումը արդար ընտրություներ անցկացնելու մասին, ապա առնվազն այն պետք է փոխանցվի տեղերում` ի գործադրումն, եթե ոչ` Նժդեհը ունի մարդու այդ տեսակի նկատմամբ իր պատկերավոր գնահատականը: Կարծում եմ գոնե ձեզանից ոմանք ծանոթ են այդ գնահատականին:

Այո´, այս ընտրապայքարը շահեկանորեն տարբերվում է նախորդներից իր հռետորիկայով, ագրեսիվ լարվածության բացակայությամբ, բայց մյուս կողմից առանձնանում է քաղաքական ավանտյուրայի որոշ էլեմենտներով և երեսպաշտության առավել պրոֆեսիոնալ դրսևորումներով: Եկեք իսկապես հարգենք մեր հրապարակային խոստումներն ու երդումները և գոնե այս անգամ մարդավարի անցկացնենք արժանապատիվ, արդար ընտրություններ:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից դիմում եմ մեր ընտրողներին՝ խնդրնաքով և հորդորով, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուր ընտրող իր արժանապատվությունը, իր ես-ը, իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը տանի ընտրատեղամաս, և խղճի մտոք իր քվեով ձևավորի արժանի իշխանություն:  Հավատացե´ք, հարգելի´ հայրենակիցներ, որ միայն ընտրություններին Ձեր ակտիվ մասնակցությամբ և միասնական ուժերով այդ քվեի պաշտպանմամբ է պայմանավորված Ձեր և Ձեր երեխաների, մեր բոլորի և, իհարկե, մեր պետության ապագան:

Փետրվարի 18-ին մաղթում եմ Ձեզ բարի ընտրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728