Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականի կարգավիճակով թոշակառուն պահանջում է փոխհատուցում

Փետրվար 05,2013 17:51

75-ամյա Ալեֆտինա Տեր-Մանուէլյանցը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ պահանջելով իրեն հաշվառել համապատասխան ցանկում և փոխհատուցել 1982թ. գնված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի 50 ռուբլիանոց պարտատոմսերի դիմաց:

Ի դեպ, նկատենք, որ վարչական դատարանն ի սկզբանե մտադրված չի եղել քննության առարկա դարձնել թոշակառուի հայցը և 2012 թվականի մայիսի 10-ին որոշում է կայացրել վերադարձնել այն։

Խնդիրն այն է, որ Տեր-Մանուէլյանցը ներկայացնելով հայցը միաժամանակ խնդրել էր դատարանին իրեն ազատել պետական տուրքի վճարումից, քանի որ ինքն ունի փախստականի կարգավիճակ, անօթևան է, թոշակառու, գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Հայցվորը հայտնել էր նաև, որ եթե պետական տուրքի վճարումից չազատվի, ապա չի կարող իր իրավունքները, շահերը պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դատական ատյաններում։ Դատարանը, սակայն, գտել էր, որ «հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար փաստեր իր գույքային այնպիսի դրության մասին, որը կարող է հիմք հանդիսանալ սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու համար»։ Ըստ դատարանի որոշման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Հայցադիմումին կցվում են` պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ /եթե այդպիսին սահմանված է/, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին»։

2012թ. մայիսի 10-ի որոշմամբ՝ ՀՀ վարչական դատարանը՝ Արծրուն Միրզոյանի նախագահությամբ մերժել էր թոշակառու կնոջ միջնորդությունը պետական տուրքի վճարումից ազատելու մասին և հայցադիմումը վերադարձրել:

Սակայն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ, 2012թ. հունիսի 19-ի որոշմամբ, բավարարել էր Ալեֆտինա Տեր-Մանուէլյանցի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և վերացրել Վարչական դատարանի 10.05.2012 թվականի` պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և այդ հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

Եվ միայն Վերաքննիչի որոշումից հետո Վարչական դատարանը օգոստոսի 3-ին վարույթ է ընդունել փախստական թոշակառուի հայցը և հոկտեմբերի 22-ին սկսել ըստ էության քննությունը։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728