Դաջվածքներ անող տղամարդը իր անունն է դաջել ընկերուհու դեմքին իրենց հանդիպումից 24 ժամ անց: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը:
Սարանսկից Լեսյա Թումանյանցը թույլ է տվել Ռուսլան Թումանյանցին, որ իրենց հանդիպման հենց առաջին օրը գոթիկական ահռելի տառատեսակով իր երեսին գրի «Ռուսլան»:
Զույգը, որը ծանոթացել է համացանցի միջոցով, պատմում է, որ նրանք շատ արագ սիրահարվեցին միմյանց և շատ չանցած հանդիպեցին Մոսկվայում ու որոշեցին ամուսնանալ:
«Սա մեր հավերժական նվիրումի խորհրդանիշն է: Ես կուզեմ, որ նա իմ մարմնի ամեն թիզի վրա դաջվածք անի», – ասել է Լեսյան:
Կարդացեք նաև
Ռուսլան Թումանյանցը հայտնի էր դարձել, երբ 2009թ. 56 հատ աստղ էր դաջել մի Բելգիացի 18-ամյա աղջկա երեսին: Աղջիկը իր ընտանիքին և լրագրողներին ստել էր, թե ինքը խնդրել էր ընդամենը երեք աստղ դաջել իր աչքի տակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ