Աղվան Վարդանյանը բարկացավ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուբիկ Հակոբյանի վրա
Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը խոսեց առաջիկա նախագահական ընտրությունների մասին, փաստելով, որ կրկին մեջլիս են մտել իշխող քաղաքական ուժը եւ ազգի ու պետության շահը, որը, ցավոք, դարձյալ ջախջախիչ պարտություն է կրել իշխող քաղաքական ուժի կողմից: Ռուբիկ Հակոբյանը հիշեցնելով ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հանրապետականների տարատեսակ հայտարարությունները, կոչ արեց հարգել իրենց իսկ տված հրապարակային խոստումները: Պարոն Հակոբյանի փոխանցմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները քաղաքացիներից անձնագրեր եւ անձնագրային տվյալներ են հավաքում, այդպիսով պարտադրանքի ու շանտաժի մթնոլորտ ստեղծելով: Հակոբյանը հայտարարեց, որ նման իրավիճակների համար Նժդեհը լավ բնորոշում ունի՝ հույս հայտնելով, որ դահլիճում ներկաներից ոմանք ծանոթ են դրան:
Այդ ընթացքում նախագահությունում նստած Հովիկ Աբրահամյանը Էդուարդ Շարմազանովի հետ ինչ-որ հարցուպատասխանի էր բռնվել, հավանաբար Նժդեհի բնորոշումն էր ցանկանում հիշել, ու երբ արդեն Ռուբիկ Հակոբյանը հեռացել էր խոսափողից, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ուրիշներին վիրավորելով դուք ձեզ չեք արժեւորի, պարոն Հակոբյան»:
Դահլիճից Ռուբիկ Հակոբյանի արձագանքը լսելի չեղավ: Իսկ խոսափողին մոտեցող դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը հորդորեց. «Դադարեցրեք իրար վիրավորելը, լավ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ