Լրահոս
Օրվա լրահոսը

«Տո լավ ա, ուրեմն քեզ ճիշտ բռնեցին, ափսոս շուտ բաց թողեցին» (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 17:23

Արարատ քաղաքում ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին ներկա էր նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պատճառաբանելով` «Լավ բաներ կան, շատ բաներ կան: Որ դուք չեք ուզում տեսնել նրա արած գործը՝ դա ձեր խնդիրն է»:

Այսօր Aravot.am-ը ներքին գործերի քրեական հետախուզության և 7-րդ վարչության նախկին պետ, ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչով կարող է պայմանավորված լինել Արմեն Սարգսյանի նման կեցվածքը` հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար, իսկ ազատություն ստացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: «Ես 2 անգամ ելույթ եմ ունեցել եւ ասել, որ այդ սպանության պատվերը, այդ դեպքը, շատ նման էր Սամվել Բաբայանի գործին, շատ մարդկանց եմ մեղադրել: Վազգեն Սարգսյանի եղբայրը իր գործողություններով, իր հայտարարություններով ապացուցեց, որ ես այն ժամանակ սխալ էի, ինքն է պատվիրատուն եղել, հակառակ դեպքում հանիրավի մարդուն դատապարտելուց հետո նա չի կարող այսպես առաջ ընկնի ու պաշտպանի, հետո պատճառաբանի: Թե ո՞ր սխրանքի համար. որ 1 միլիոն 700 հազար սոված մարդ կա՞ Հայաստանում, որ 500 հազար մարդ լքել է իր բնօրրանը, որ թուրքերի հետ արձանագրություն է ստորագրում, որից հետո տարուց ավել է, ոչ մի երկիր է’լ Հայոց ցեղասպանությունը չի՞ ճանաչել, ինչի՞ համար: Ո՞ր արտաքին եւ ներքին քաղաքականության համար: Մարդն ասում է, որ պետք է շնորհակալ լինենք, որ իրեն մեկուսացրե՞լ էին ժամանակին, թե՞ պետք է շնորհակալ լինենք իմ թվարկածների համար»,-նման կարծիք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյանն Արմեն Սարգսյանի հայտարարության մասին դիտարկումների ընթացքում անդրադարձավ նաեւ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարած մահափորձին, նշելով, որ դրա մեջ ռուսական հետք պետք չէ փնտրել, այսինքն մեղադրվում է իմպերիալիստական Ռուսաստանը, որը վաղուց գոյություն չունի. «Առաջինը պիտի Ադիբեկյանին կանչեին նախաքննության, ինչո՞ւ կկանչեցին, ուրեմն` գիտեն ով ա արել: Նույն Արմեն Սարգսյանի հետքը, նույն պատմությունները, հիմա այս մարդն էլ գնաց նստեց դուրս եկավ, պարզեց, որ Սերժը ամենաարդար, ամենաշինարար նախագահն է, տո’ լավ ա, ուրեմն քեզ ճիշտ բռնեցին, ճիշտ նստացրեցին, ու ափսոս, որ քեզ շուտ բաց թողեցին»:

Մանրամասները տեսանյութում:

Պարոն Եղիազարյանի հետ զրուցեցինք «Ֆորում» ակումբում այսօր հրավիրված մեկ այլ թեմայի շուրջ ասուլիսից առաջ, որին հրավիրված էր նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս լսելով Գուրգեն Եղիազարյանի դիտարկումները` ներկայացրեց նաեւ իր տեսակետը: Պարոն Ադիբեկյանի խոսքերով` հնարավոր է Պարույր Հայրիկյանի վրա կրակել է ԿԳԲ-ի «ստուկաչներից» մեկը, վախենալով, թե նա կարող է ընտրվել նախագահ եւ ԿԳԲ-ի արխիվները բացել տալ:

Գուրգեն Եղիազարյանի եւ Ահարոն Ադիբեկյանի կարծիքների մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728