Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով հարցերին, թե ինչու են դպրոցականները եւ ուսանողները մասնակցում Սերժ Սարգսյանի հանդիպում-հանրահավաքներին, ասաց, որ քարոզարշավի երրորդ շաբաթվա ընթացքում նման ընդամենը երկու փաստարկված դեպք է եղել: Առաջինն Ագարակի դպրոցին էր վերաբերում, որի տնօրենը վարչական տույժի ենթարկվեց, երկրորդը`երեկ համացանցում հայտնված տեսանյութն է`Արարատի մարզից, որի առիթով հանձնարարական է տրվել`մարզպետին նամակով դիմելու, որով առաջարկվելու է պատժել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող այն ուսումնական հաստատությունների տնօրեններին, որոնք խաթարել են կրթական գործընթացն իրենց հաստատություններում:
«Որպես նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը վստահ եմ չունի նման գործելաոճի կարիք եւ եթե որոշ մարդիկ տեղերում փորձում են արջի ծառայություններ մատուցել, այդ մարդիկ ենթարկվում են վարչական տույժի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ինչ մնում է ուսանողներին, նախարարն ասաց, որ նրանք ազատ են իրեց քաղաքական կողմնորոշման մեջ ու եթե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ ուսանողների կողմնորոշումները ուղղված են դեպի ՀՀԿ, դա առիթ չի տալիս ՀՀԿ-ի ընդդիմախոսներին`քննադատելու ուսանողների քաղաքական կողմնորոշումը: Աշոտյանը հիշեցնում է, որ ԿԳՆ-ն քանիցս ազդարարել է, որ ուսումնական հաստատությունները պետք նորմալ դասապրոցես իրականացնեն, իսկ քարոզարշավը պետք է մնա ուսումնական հաստատությունների պատերից դուրս: «ԿԸՀ-ն`ԸՕ-ի համապատասխան, իր կայքում փակցրել է մարզպետներից եւ Երեւանի քաղաքապետից ստացած առաջարկությունները, որոնք վերաբերում են թեկնածուների կողմից անվճար հիմունքներով դալիճներից օգտվելու հնարավորությանը: Այդ դահլիճների մի մասը դպրոցներում է եւ դա օրենքով է»,- հավելեց նախարարը`երաշխավորելով, որ ցանկացած նման խախտման հեղինակ կպատժվի օրենքով սահմանած կարգով`վարչական տույժի կենթարկվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
սս-ը արջի ծառայության կարիք չունի, բայց միանշանակ,՝ ունի էշի ծառայության կարիք, այն էլ,՝
հակառակ էշին նստած: