Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգովի զավեշտալի ենք նայվում». Արմեն Մազմանյան

Փետրվար 05,2013 17:04

«Սա ցնցումների շարքից եւս մի ցնցում էր, որը ավարտվեց հաջող»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ նշեց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

Նրա պնդմամբ՝ պրն. Հայրիկյանը գնահատելի գործիչ է անկախության շրջանի համար.

«Ես չեմ ուզում, որ Հայաստանը լինի համաշխարհային լուրերի առաջին հորիզոնականում: Արցախի հարցին վերաբերում են որպես մի ծամոնի, այն ծամում են եւ ասում`յոլա գնացեք: Պետք չէ այդպես անտարբեր անցնել»:

Ինչ վերաբերում էր նախագահի թեկնածուի որոշմանը, գրողը կարծում է, որ պրն. Հայրիկյանը ֆավորիտ չէ ընտրություններում, իսկ նրա որոշումը մեծ հարված հասցրեց ընտրական գործընթացին: Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ  Բագրատյանը չէին սպասում, որ կարող են պայքարել նույնիսկ 2-րդ տեղի համար.

«Անգնահատելի մի հնարավորություն է ունենալ եւս 2 շաբաթ ժամանակահատված: Սակայն հիվանդանոցը սրբի դուռ դարձրած պաշտոնյաների այցելություններից հետո Հայրիկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում ժամանակը երկարեցնել, այս գործարքից շատ սուր հոտ է գալիս»:

Բանախոսի համոզմամբ, նոր հնարավորություններ ստացած թեկնածուների վարկանիշը սրընթաց աճում է: Գործող նախագահը ուներ երկար ժամանակ եւ կարող էր ցույց տալ այնպիսի նշաններ, որ բոլորիս հավատը տեղին լիներ, սակայն հրապարակախոսը նրան դեռ չի հավատում.

«Ես հավատում եմ, որ կարող են լինել իսկական ընտրություններ, պետք է պայքարել մրցակցային ընտրությունների համար, եթե դա լինի, ինձ համար մեկ է, թե ով կլինի երկրի նախագահը, միեւնույն է, Հայաստանում փող չունենալն է ազնվության նշան»:

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանի խոսքով՝ Հայրիկյանը կայացրել է ամենաճիշտ որոշումը: Նպատակ չի եղել սպանել Հայրիկյանին, նպատակը այն էր, ինչ արել են.

«Ես չէ, որ պետք է գտնեմ մեղավորներին, մեզ մոտ ինչ- որ բան ստանալը հեշտ է, մարդիկ ակամայից գործակալ են դառնում: Մենք 3 միլիոն թագավոր ենք, 3 միլիոն կուսակցական, այստեղ ձուկ բռնելը հեշտ է: Չարժեր այսպիսի զավեշտի վերածել, մեր ազգի էպոսը այսօր դարձել է Քաջ Նազարը, այլ ոչ թե՝ Սասունցի Դավիթը: Իսկ մենք այդ էպոսի ծնունդ ժողովուրդներ ենք, ազգովի զավեշտալի ենք նայվում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728