2013 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»:
Այն ստեղծվել է 2010 թվականից գործող «Թուրքագիտական բլոգի» հիման վրա: «Թուրքագիտական պորտալը» կոչված է համապարփակ, հետաքրքիր և օգտակար տեղեկություններ հաղորդել մեր դարավոր հակառակորդ Թուրքիայի մասին:
«Թուրքագիտական պորտալում» հնարավոր կլինի գտնել Թուրքիայի վերաբերյալ նորությունների ամենօրյա լրահոս, հարցազրույցներ, հոդվածներ, գիտական աշխատանքներ, իսկ գրադարանն ու տեսադարանը մշտապես կհարստացվեն նոր գրքերով:
Կայքը կոչված է բավարարելու ոչ միայն երիտասարդ և փորձառու մասնագետների կարիքները, այլ նաև նախատեսում է հանրամատչելի տեղեկություն և օպերատիվ լուրեր ընթերցողների լայն շրջանակների համար: Հետագայում նախատեսվում է կյանքի կոչել նաև նոր ծրագրեր և նախագծեր:
Այսպիսով, Թուրքագիտական պորտալն իրենից ներկայացնում է գիտական-լրատվական կայք, որը յուրահատուկ է իր տեսակի մեջ:
Շեշտենք նաև, որ «Թուրքագիտական պորտալը» բացարձակ անկախ է, չի հարում որևէ գիտական կառույցի, քաղաքական ուժի կամ անհատի: Այն բացառապես հեղինակի նախաձեռնությունն է, և ամբողջովին բաց է թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար:
«Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյան