Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ Արման Մելիքյանին. «Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է»

Փետրվար 05,2013 16:53

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարության հետ կապված.

«ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից  այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած «թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկում» հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան  քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն:

Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է:

Նման երևույթների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728