Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Հայրիկյանին. «Իրեն զորակցության բանը իմ մեջ անհետացել է»

Փետրվար 05,2013 16:53

Այսօր արմավիրցիների խնդրանքով, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Պարույր Հայրիկյանի որոշմանը՝ ՍԴ չդիմելու: Նա այսպիսի հայտարարություն արեց, որ իրեն իրավունք է վերապահելու մտածելու այն, ինչ մտածում է. «Ես չեմ հասկանում այդ բացատրությունները, թե չեղած ԿԳԲ: Բռնեիք, ա՛յ մարդ, խոսալու տեղը: Ես ինձ իրավունք եմ վերապահելու ինչ ուզում եմ՝ մտածեմ, եղա՞վ: Եվ այն զորակցության բանը, որ իմ մեջ կար 3 օր առաջ՝ անհետացել է: Ես հիմա աղոթում եմ Աստծուն, որ բռնեն: Այդքան բան:  Այսօր նաեւ հայտարարություն է արել, որ թող թեկնածուները դիմեն: Այո, ես էլ իրավունք ունեմ դիմելու: Բայց  դա նույնն է, որ մեկը ավտոյի տակ է ընկնում, իրան ասես  գնա բողոքի, ինքն ասի՝ է դու էլ ես տեսել, դո՛ւ գնա բողոքի: Բայց դու ես չէ՞ ընկել ավտոյի տակ: Ես ցավում եմ, բայց դա իրա պրոբլեմն ա: Այլ մեկնաբանություններ չեմ անում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ամեն ինչ վաղուց էլ պարզ էր: Մահացու չափ ցավալի է:

  2. NARINE says:

    Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728