Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի հեղինակությո՞ւն, թե՞ պաշտոնի խոստում. Հայրիկյանի որոշման հիմքերը

Փետրվար 05,2013 16:48

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ չի դիմի ՍԴ` ՀՀ նախագահական ընտրությունների հետաձգման պահանջով:

Aravot.am-ը քաղաքագետների հետ զրույցում հետաքրքրվեց` այս որոշումը սպասվա՞ծ էր, և ի՞նչ հաշվարկներ էր արել Պ. Հայրիկյանը նման որոշում ընդունելիս:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս կապակցությամբ ասաց. «Անկախ ամեն ինչից Հայրիկյանի համար հետաձգումն այնքան էլ ձեռնտու չէր: Այս պահի դրությամբ` պայքարի ամենաթեժ հատվածում, նա ընտրապայքարի և ԶԼՄ-ների ամենագլխավոր հերոսն է դարձել, ինչը թեկնածուների համար կարևոր է:  Մյուս կողմից էլ՝ Հայրիկյանի մոտ գերիշխում են երկրի հեղինակությանը չվնասելու և հանրապետության վարկանիշը բարձր պահելու մշտական ձգտումները: Ուստի այս երկու ձգտումները միավորվեցին, և նա որոշեց չհետաձգել ընտրությունները»:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ Պ. Հայրիկյանը պարզ քաղաքական հաշվարկ է արել: Այնուհետև հավելեց. «Ժամանակը տվալ դեպքում աշխատում էր Հայրիկյանի դեմ, քանի որ այն, ինչ կարելի էր քաղել, այսինքն`  ընտրական դիվիդենդները, Հայրիկյանն այս մահափորձից հետո ընկած ժամանակահատվածում կարողացավ քամել: Երբևէ ոչ մի թեկնածու այսպիսի ուղիղ եթերներ, նման հնարավորություններ չէր ունեցել: Բայց աստիճանաբար պահի դրությունը նվազում էր, և կան գնահատականներ, որոնք ոչ միշտ է, որ հօգուտ Հայրիկյանի են: Դա երևում է նաև սոցցանցերում հնչող գնահատականներից: Պատկերացրեք, եթե երկու շաբաթ հետաձգվեին ընտրությունները, այդ ընթացքում պարզ չէ, թե ինչի կհանգեցներ դա: Հայրիկյանի այս մի քանի տոկոս վարկանիշային աճը հետո կարող էր անկում ապրել: Ուստի Հայրիկյանը` որպես փորձված քաղաքական գործիչ, շատ ճիշտ հաշվարկ արեց: Իհարկե, չեմ բացառում, որ կողմնակի ազդեցություններ էլ կարող են եղած լինել: Օրինակ` որպես հին և փորձված գործիչ, ով փորձում է իրավիճակից դուրս գալ առավելագույնս շահավետ, կարող էր քաղաքական որոշակի պայմանավորվածութուններ ունենալ»:

Հստակեցրինք` ո՞ր ուժի հետ: Քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ռեալ պայմանավորվածություններ կարելի է ձեռք բերել միայն իշխանության հետ»: Ճշգրտմանը, թե Հայրիկյանին պաշտո՞ն են խոստացել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Հստակ ասել չեմ կարող, բայց պայմանավորվածությունները քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ նորմալ գործընթաց են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    բայց նա ով է,որ Հայրիկյանի թոխարեն ինչ որ դատողություններ անի:Դե ես էլ ասում եմ,որ ինքն է ինչ որ մեկի հետ համաձայնության եկել` Հայրիկյանի մասին հերյուրանք տարածելու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728