Այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Արմավիրում հանդիպման ժամանակ նշեց. «Սերժը գոնե 5 տարի առաջ բան էր խոստանում: Հիմա բան էլ չի խոստանում, հեռուստատեսությամբ միայն ասում է՝ ապահով Հայաստան: Թե ինչ է անում՝ ոչ մեկը չգիտի: Չեկան էլ բանավեճի, ոչ մեկն էլ չեկան թեկնածուներից: Մենք ճշտեցինք, որ էդ պահին բոլորն էլ քաղաքում էին: Ծրագրեր ունեիք՝ գայիք»:
Արմավիրցիներից մեկը հետաքրքրվեց, թե, ըստ նրա, քանի՞ ընտրող այսօր կա Հայաստանում. «2 մլն 807 հազար»,- ասաց Բագրատյանն ու հարուցեց արմավիրցիների ծիծաղը: Նրա խոսքերով՝ «Մաքուր անեկդոտ է, գինեսի ռեկորդն անցնելու բաներ են, հասկանում եք, էդ մահափորձը, հիմա բացատրեմ էդ կինոն: 2 մլն-ից ավելի չի կարող լինի այդ թիվը, 18 տարեկանից բարձրերը չե՞ն ընտրում: Ես իրենց բացատրում եմ, պատասխանը ստանում եմ բացարձակ դեմագոգիա: Հիմա մի ելք կա՝ այս տասը օրը ձեզ թափ տվեք: Իրենք անընդհատ կենտրոնանալու են իմ քննադատության վրա: Էլ չեն հասցնի միջադեպեր անել, որ շեղեն»:
Երբ Արմավիրի բնակիչները հետաքրքրվեցին, թե կենսաթոշակների հետ կապված ինչ է առաջարկում, Հրանտ Բագրատյանը պատմեց, որ ինքը պատգամավոր է, ինչ առաջարկում է իշխանությանը՝ մերժում են. «Հլը որ 7 անգամ ենք ներկայացրել, 7-ն էլ մերժել են»: Արմավիրցիները այսպես արձագանքեցին՝ «Ասա էն դեպքն ա, որ էս սարն իմն է, էս ծառն իմն է, ծառում փչակ կա, փչակն էլ իմն ա»:
Հրանտ Բագրատյանը արմավիրցիներին նաեւ վստահեցնում էր, որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ միայն ինքն է, որ պաշտոնի համար չի եկել՝ նախագահի պաշտոնի մասին չէ խոսքը, այլ՝ կառավարական: Դրա համար սլաքներն ուղղում են իր կողմը:
Կարդացեք նաև
Նա խոստացավ, որ մինչեւ վերջ գնալու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ