Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Հովհաննիսյանը՝ ամուսնու մասին. Ուժը հարգանքի ու բարեկրթության մեջ է

Փետրվար 05,2013 16:44

Aravot.am-ը ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջը՝ Արմինե Հովհաննիսյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ամուսնու քաղաքական ընդդիմախոսների այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կիրթ է ընկալվում, բայց ոչ ուժեղ անհատ:

«Յուրաքանչյուրը ուժեղ լինելու վերաբերյալ իր պատկերացումն ու սահմանումն ունի: Հին դարերում, օրինակ, ուժեղ էր ընկալվում այն մարդը, որը լավ որսորդ էր, կարող էր կենդանի որսալ եւ կերակրել իր ընտանիքը: Հիմա ժամանակները փոխվել են՝ 21-րդ դարում ենք, քաղաքակրթությունն առաջ է անցել: Այլեւս բռնի ուժը չի կառավարում, այլ խելքի ուժն ու բարեկրթությունը: Ես իմ ամուսնուն համարում եմ շատ ուժեղ անհատականություն, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է նա Թուրքիա գնացել եւ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել հենց Թուրքիայի հողում, ինչպես է ՄԱԿ-ի բարձր ամբիոնից նույն հարցը հնչեցրել, կարողացել 15 օր իր հավատքի համար ինչ-ինչ զրկանքներ կրել եւ հաց չուտել: Կամ՝ ինչպես է միայնակ Բաքու գնացել ու իր խոսքը հասցրել միջազգային ներկայացուցիչներին: Ես այդտե՛ղ եմ տեսնում մարդու ուժը: Ուժեղը նա չէ, ով

կարող է իր ժողովրդի հետ քմահաճորեն վերաբերվել, ծաղրանքի ու զրկանքների ենթարկել, լինել ոչ հարգալից: Ուժը իրականում սիրո, հարգանքի, համբերության եւ բարեկրթության մեջ է»,-պատասխանեց Արմինե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728