Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպանատունը՝ ի պատասխան մահափորձի վերաբերյալ Հայրիկյանի կասկածների

Փետրվար 05,2013 16:27

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվում է մեկնաբանել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի պնդումները, թե իր մահափորձի իրականացման հետեւում կանգնած է իմպերիալիստական Ռուսաստանը:

Aravot.am-ի հետ զրույցում դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանն ասաց, որ նախագահի թեկնածուն, ինչպես քաղաքականությամբ չզբաղվող ցանկացած քաղաքացի, կարող է կասկածներ հայտնել, բայց իրենք չեն պատրաստվում մեկնաբանել անհասցե կասկածները. «Պարոն Հայրիկյանը չի մեղադրել կոնկրետ անձի: Հանցագործությունը բացահայտելու համար Հայաստանում կան հատուկ ծառայություններ, որոնց իրավասության մեջ է մտնում բացահայտելը»:

Պարոն Աբելյանը մահափորձի վերաբերյալ պարոն Հայրիկյանի կասկածներից եւ ոչ մեկը այդպես էլ չմեկնաբանեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բոլոր դեպքերում,՝ Հայրիկյանին ավելի պատիվ կբերեր լռելը, քան անհիմն մեղադրանքներ
    հորինելը: Հասկանալի է, որ նա պատասխանատու է նաև իր հարազատների անվտանգության
    համար, բայց մի՞ թե նման հայտարարությունը անվտանգության երշխիք է, այս հանցավոր դարձած
    հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ վաճառվում է, և ամեն ինչ գնվում, որտեղ բացի խուժանից,
    չկա մեկ այլ հակադիր հեղինակություն, որը ժողովրդին ասի այն խոսքը, որից հետո ժողովուրդը
    հասկանա, որ իրոք այլևս այսպես չի կարելի շարունակել: Գուցե և կա այդ մարդը, բայց լսել է
    պետք՝, իմաստություն է պետք ժողովրդին, որը օր-օրի պակասում է՝ նորմալ ապրելակերպի հետ
    զուգահեռ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728