Թեեւ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, բայց միության պաշտոնական կայքում քվեարկությունը նախասիրությունների այլ պատկեր է արձանագրում:
Հարցին, թե նախագահի 8 թեկնածուներից ում եք պատրաստվում ընտրել, կայքի այցելուների 30.4 տոկոսը նախընտրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 29 տոկոսը քվեարկել է բոլորին դեմ, իսկ ՀՀԿ թեկնածուին նախընտրել է միայն 24 տոկոսը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ 11,2 տոկոսը, ինքնաառաջադրված Արման Մելիքյանին՝ 1,8 տոկոսը, Հրանտ Բագրատյանին ու Անդրիաս Ղուկասյանին՝ 1,1 տոկոսը, էպոսագետ Վարդան Սեդրակյանին՝ 0,7 տոկոսը եւ Արամ Հարությունյանին ոչ ոք չի նախընտրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ