Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարած վրաերթից 10 տարի անց վրացուն դատում են

Փետրվար 05,2013 14:56

Թբիլիսիի մերձակա Լիլո ավանի բնակիչ, 1951թ. ծնված Բադրի Բերձենաշվիլին 2002թ. դեկտեմբերի 25-ին Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհահատվածում «Ֆիատ» մակնիշի ավտոբուսով  բախվել է «ԳԱԶ-3221»  մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով  այդ մեքենայի վարորդ , Երեւանի բնակիչ Գեւորգ Ջալալբեկյանը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք, «ԳԱԶ-3221»  ավտոմեքենային պատճառվել է 816 հազար դրամի նյութական վնաս: Բադրի Բերձենաշվիլուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայր մուտք  է եղել 2003 թ. նոյեմբերի 4-ին, ընդունվել է վարույթ եւ նշանակվել դատաքննություն:

Ամբաստանյալ Բադրի Ակսենտեւի  Բերձենաշվիլին երկու անգամ չի ներկայացել   նշանակված դատական նիստերին, որի պատճառով 2003 թ. դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործը կասեցնելու, հետախուզում հայտարարելու եւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ներկայումս վերացել են քրեական գործի վարույթը կասեցելու հանգամանքները, 2013թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատական նիստ է նշանակված: Ամբաստանյալի նկատմամբ  խափանման միջոց է ընտրված  չբացակայելու մասին ստորագրությունը:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728