Ամերիկացի սերֆեր Հարրեթ Մաքնամարան աշխարհի նոր ռեկորդ է սահմանել:
Մարզիկը հունվարի վերջին օրերին Պորտուգալիայի Պրայա-դու-Նորտե ծովափում հաղթահարել է 30 մետր բարձրությամբ հսկայական ալիքը: Հիմա նրան մնում է միայն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել` «Գինեսի ռեկորդների» գրքում գրանցում ստանալու համար: Հետաքրքիր է, որ նախորդ ռեկորդը նույնպես գրանցված է նրա անվան դիմաց: 45-ամյա Մաքնամարան 2011 թվականին «սանձել» էր 24 մետրանոց ալիքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ