Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Հայրիկյանի մահափորձից առաջ այնպես էին անում, որ ընտրություններում Սերժ Սարգսյանը հանկարծ 90% չհավաքի, հիմա այնպես կանեն, որ ընտրությունները հանգիստ անցնեն». Ալեքսանդր Իսկանդարյան

Փետրվար 05,2013 13:56

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը կատարվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով, ոչ պրոֆեսիոնալի ձեռքով եւ ձեռնտու չէ նախագահի այլ թեկնածուներին կամ քաղաքական այն ուժերին, որոնք չեն մասնակցում ընտրապայքարին:

Նրա խոսքով` թեկնածուի վրա կատարված մահափորձը էական ազդեցություն չի ունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա, սակայն կփոխի ընտրությունների ընթացքը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը չի հավատում, որ Հայրիկյանի մահափորձը արտաքին ուժերի պատվերով է կատարվել:

«Մի բան հաստատ է` նրանք, ովքեր ցանկանում էին խախտել երկրի կայունությունը եւ ընտրությունների խաղաղ ընթացքը, իրենց նպատակին չհասան»,- այսօր «Նովոստի» լրատվական սրահում նշեց Ա. Մարկարովը` համոզմունք հայտնելով, որ Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հետաձգելու համար:

Մոսկվայից հեռուստակամուրջի միջոցով կապ հաստատած

Սևծովյան – Կասպյան  տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւի խոսքով` ընդհանրապես լուրջ չի կարելի վերաբերվել այն վարկածին, որ «Մոսկվայի ձեռքով» է կատարվել մահափորձը:

Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ–Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը իր միակարծությունը հայտնեց այն հրացում, որ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձը չի կարելի վերագրել իշխանություններին: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը նախագահի հարմար թեկնածու է, եւ Ռուսաստանն ու  ԱՄՆ-ն որեւէ կերպ երբեւէ անհամաձայնություն չեն հայտնել նրա թեկնածության հետ կապված:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ` նույնիսկ հետաքննությունը չի տա մահափորձի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

«Ոչ ոք չի հավատա հետաքննության արդյունքներին, նույնիսկ հետաքննությունից հետո էլ ամեն մեկը կփորձի  հավատարիմ մնալ իր առաջ քաշած վարկածին»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728