Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ճանաչելով Հայրիկյանին՝ բացառում եմ, որ մահափորձն իր կազմակերպածն է». Ազատ Արշակյան

Փետրվար 05,2013 13:44

Այսօր «Հայելի» ակումբում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին, կարծիք հայտնեց, թե կատարվածը  քաղաքական պրովոկացիա է. «Բարեբախտաբար Հայրիկյանը ողջ մնաց, Հայաստանի Հանրապետությունը, պլյուսացնելով մինուսները, դուրս կգա հաղթանակած, եւ կարծում եմ` իշխանություններն էլ դուրս կգան հաղթանակած: Ինչ վերաբերվում է կատարվածի վերաբերյալ Հայրիկյանի հայտարարությանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ֆիզիկապես վիրավորված էր, նրա հայտարարությունների որոշ մասի խստությունը վերագրում եմ նրա բորբոքված լինելուն»:

Արշակյանի խոսքով`Հայրիկյանի մահափորձն իրականացնողը մոլագար է եղել, եւ դա ոչ մեկին էլ ձեռնտու չէ. «Գուցե դա քաղաքական մոլագարի արած գործ է: Ովքեր գիտեն Հայրիկյանի կենսագրությունը, գիտեն, որ նրան վախեցնելու համար չէին կրակի, նա վախեցող չէ: Այսօր տարբեր վարկածներ են շրջանառվում Հայրիկյանի մահափորձի հետ կապված: Բայց ես, ճանաչելով Հայրիկյանին, բացառում եմ այն վարկածը, որ մահափորձն իր կազմակերպածն է, համոզված եմ՝ նա չէր ուզենա իր կյանքը փորձարկել»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728