Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղասի Արշակյանը Պարույր Հայրիկյանի հետ համաձայն չէ

Փետրվար 05,2013 13:15

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը անդրադարձավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին: Նրա խոսքով` «Անկախ ամեն ինչից, թե ով է եղել կազմակերպիչը, դա խիստ դատապարտելի արարք է: Եզրակացություններ անել չեմ շտապի, որովհետեւ այստեղ սխալներ թույլ տալ չի կարելի, համապատասխան մարմինները պետք է ինտենսիվ աշխատեն, որ գտնեն մեղավորին: Սովորաբար չբացահայտված բաների հետեւում կանգնած են լինում իշխանավորները, այս դեպքով միակ բանը, որ կուզենամ ականատես լինել, դա այս դեպքի բացահայտումն է: Չպետք է երեւակայությանը զոռ տալով խճճվել տարբեր վարկածների մեջ: Չեմ կիսում այն կարծիքը, որ մեր  գործընկերը քարեր է նետում Ռուսաստանի վրա: Պարույր Հայրիկյանի հետ այս առումով համաձայն չեմ»:

Ինչ վերաբերում է ընտրությունները հետաձգելուն, ապա ըստ Արշակյանի` այստեղ նա որեւէ էական բան չի տեսնում. «Քաղաքական գործընթացների վրա այս դեպքը թողեց իր ազդեցությունը, ես կարծում եմ՝ Հայրիկյանի ստանալիք թվերը կկրկնապատկվեն, բայց դա, ցավոք կամ` բարեբախտաբար, ընտրությունների ավարտի վրա էական ազդեցություն չեն թողնի: Հայրիկյանի մահափորձի բացահայտումը կնպաստի միջազգային հանրության առաջ պարզ երես երեւալուն»:

Արշակյանի փոխանցմամբ, մեր ազգի ճակատագրի, մեր փորձանքների մեղավորը հենց մենք ենք, եւ մեր թուլությունից է գալիս, որ ուրիշ տեղ ենք մեղավորներ փնտրում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728