Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանի համար տարօրինակ է Հայրիկյանի որոշումը (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 13:09

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, պատասխանելով ընտրությունները հետաձգելու հավանականության մասին հարցին՝ ասաց, որ այդ հարցի վերաբերյալ համատեղ քննարկումների որեւէ առաջարկ չի ստացել: Ավելին. «Ինձ համար միեւնույն է`կհետաձգվեն այս ընտրությունները, թե կանցնեն ամսի 18-ին, որովհետեւ մեր մարտավարությունը ցանկացած պարագայում իր ուղին ունի: Բայց, ինձ համար տարօրինակ կլինի, եթե պարոն Հայրիկյանը գոնե այս երկու շաբաթվա համար ընտրություններ հետաձգելու խնդրանքով կամ դիմումով ՍԴ չդիմի: Դա ներքին զգացողություն է, ես դա չեմ հասկանում»:

Ընտրությունները հետաձգել-չհետաձգելու մասին Մելիքյանի այլ դիտարկումները`տեսանյութում.

Ի դեպ, ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությունը սրբագրել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը`ՀՀ-ից բացակայող ընտրողների տվյալների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերի վերաբերյալ: Հիշեցնենք, տվյալ պետական մարմնի պաշտոնյա Հովհաննես Քոչարյանը պատասխանել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստացել է ոչ թե մոտ 29 հազար մարդ, այլ 45 674 մարդ, որոնցից 16 815-ը չեն անձնագրավորվել, հետեւաբար ընտրացուցակներում ընդգրկված չեն: «Այս պարզաբանումը նշանակում է, որ իրենք հետեւում են գործընթացին, հասկանում են խնդրի կարեւորությունը»,- ասաց Մելիքյանը`գնահատելի, բայց ոչ բավարար համարելով այս քայլը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728