Այսուհետեւ ընտրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից կարող են պարզել, թե իրենց հասցեում ովքեր են հաշվառված եւ ում անուններն են ընտրացուցակներում գրանցված:
Այսօր հանձնաժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ սա արել են կանխելու ընտրությունների օրը քաղաքացիների արձանագրած խախտումները ընտրացուցակների վերաբերյալ. «Նախկինում էլ էր հնարավոր ստանալ այս տեղեկությունները, այժմ ավելի հեշտ եղանակով է հնարավոր ծանոթանալ:
Ընտրողները տեղամասում սովորաբար հայտնաբերում էին, որ իրենց հասցեում հաշվառված են մարդիկ, որոնց մասին տեղեկատվություն չունեն, իսկ հիմա կարող են նախապես պարզել ու դիմել համապատասխան ստորաբաժանումներին»:
ԿԸՀ-ն այլ նորամուծություն էլ է իրականացրել: Այսուհետեւ
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին քաղաքացիները կարող են հետեւել օնլայն հեռարձակման միջոցով: Յուրաքանչյուր նիստի մասին հանձնաժողովի կայքից կարող են ստանալ տեղակատվություն, գործելու է նաեւ նիստերի արխիվը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ