ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Պարույր Հայրիկյանը բացառում է նոր ընտրությունների անցկացումը: Նա նաև չի դիմելու ՍԴ ընտրությունները երկշաբաթյա ժանկետով հետաձգելու համար»,- ասաց նա:
Ասուլիսի կեսից անսպասելի ներս մտավ Պարույր Հայրիկյանը. «Ես եկա ցույց տալու, որ ներկա եմ ֆիզիկապես, թող ամեն հայ իմանա, որ ոչ մի ահաբեկչություն չի կարող շեղել մեր երկրի բնականոն ընթացքը»: Նա հարցերի չպատասխանեց:
Մանրամասն՝ կարդացեք ավելի ուշ