Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարոզարշավ. Ով երբ էր մոտ հաղթանակին

Փետրվար 05,2013 12:07

Նախագահի ընտրություններին նախորդող շրջանը Հայաստանում միշտ էլ սուր քաղաքական մթնոլորտում է անցել:

1991-ին Հայաստանում դեռեւս ոչ մի ընտրություն չէր կեղծվել: Հոկտեմբերի 16-ի նախագահի ընտրություններին նախորդել էր սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն: Նախընտրական մթնոլորտը սրվեց Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղում Պարույր Հայրիկյանի կողմնակիցների հանդիպումը տապալելով:

Դաշնակցությունն օգտագործում էր հնարավորությունը՝ հանդիպելու բոլոր բուհերի ուսանողների հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չմասնակցեց քարոզչությանը:
1996-ին քարոզարշավը հիմնականում ընթանում էր Ազատության հրապարակում:
Բոլոր թեկնածուների հանդիպումները մարդաշատ էին: Մամուլը եւ հեռուստատեսությունը մեծ տեղ էին տալիս իշխանության թեկնածուին:
Հանրահավաք առ հանրահավաք ընդդիմությունը խոսում էր միասնական թեկնածուի անհրաժեշտության մասին; Քարոզարշավի վերջին օրերին ընդդիմադիր թեկնածուների մի մասը կողմնորոշվեց դեպի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728