«Sports.ru»-ն երեկ տեղեկացրել է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՄԱԷ-ի «Ալ-Ջաֆրա» թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ գրավել է նրա դարպասը: «Սպարտակը» հաղթել է 2:0 հաշվով: Սա Մովսիսյանի առաջին գոլն է «Սպարտակի» կազմում: «Իմ առաջին խաղը, առաջին գոլը Մոսկվայի «Սպարտակի» կազմում», – գրել է ֆուտբոլիստը «Twitter»-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ