«Անտեսելու փուլից դուրս ենք եկել, հասել ենք մրոտվելու փուլին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` նկատի ունենալով մամուլի իր անձին առնչվող այսօրվա հրապարակումները:
«Սեւ PR-ի էլեմենտները արդեն սկսվել են: Կարդացեք այսօրվա «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ կլասիկ սեւ PR-ական ոճով ներկայացված է իմ անձը՝ իմ բազմաբնույթ արատներով»,- ասաց նա՝ տարօրինակ համարելով, որ հոդվածագիրը «նեղություն չի կրել» ծանոթանալ իր կենսագրական տվյալներին, քանի որ «այնքան ակնհայտ բաներում է սուտ խոսել, որ ուղղակի զարմանալի է. արդյոք սա ակնհայտ նպատակով չի արվել»:
Թեկնածուն այնուհանդերձ, շնորհակալ է այդ հրապարակման համար, քանի որ նման գործելաոճն աջակցում է կյանքի կոչել իր այն կանխատեսումները, որ շուտով սկսվելու է նման փուլ: Մրոտվելու փուլին, Մելիքյանի կարծիքով, հաջորդելու է ճշմարտության բացահայտման փուլը: Նա վստահ է, որ նման մոտեցումներն առաջիկայում ավելի ակտիվ փուլ կմտնեն:
Նմանօրինակ դրսեւորումները Մելիքյանը գնահատելի է համարում այն առումով, որ իր գործունեությունն արդեն իսկ որոշակի արձագանքներ տվել է եւ անհրաժեշտություն է առաջացել հակազդելու, թեպետ դա համարում է մեր քաղաքական գործընթացի տխուր բաղադրիչներից մեկը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ