Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Լոռու մարզի ուսուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ

Փետրվար 05,2013 11:33

2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում»  թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները: Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման  միջոցով մասնակից ուսուցիչները կտիրապետեն  խաղաղասիրության եւ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ մեթոդներին: Դասընթացին մասնակցելու համար  տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն:

Ծրագրին դիմել են ուսուցիչներ նաեւ Լոռու մարզից: Այս պահի դրությամբ ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն դասընթացին մասնակցությունից: Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը:

Անհապաղ պահանջում ենք չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը  դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արեւելյան գործընկերության գործընթացում:

Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռու մարզպետարանը, այլեւ ՀՀ իշխանությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728