Եթե ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյւանը չդիմի Սահմանադրական դատարան, էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն ինքն է դիմելու` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար:
Ըստ նրա` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը իսկապես խոչընդոտ է` հետաձգելու համար ընտրությունները:
Պարոն Սեդրակյանին հատկապես զարմացնում է այն, որ պարոն Հայրիկյանը նշել է` եթե իր վարկանիշը դեպքերից հետո բարձրանա, ինքը չի դիմի ՍԴ: «Եթե այդպես է, ես էլ քաղաքի կենտրոնում իմ մեքենաներից մեկի վրա բենզին կլցնեմ եւ կպայթացնեմ: Միգուցե իմ վարկանիշն էլ բարձրանա»,- «Ա1+»-ին ասել է Վարդան Սեդրակյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ