Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Բահրամ Շեկտդեհբանտալամահարը, վարելով «Հովո» բեռնատար մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքը, կողաշրջվել է:Ինչպես վթարի վայրից shamshyan.com_ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վրայից պոկվել են 2 անիվներն ու կցորդը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչ Արտակ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի