Հատված դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից:
– Ընտրություններին մասնակցելո՞ւ եք։
– Եթե քաղաքում եղա՝ կգնամ, եթե չէ՝ չէ։ Չեմ համարում, որ իմ ձայնից ինչ-որ բան ա կախված, էնպես չի, որ ինձ կճղեմ ընտրությունների գնալու համար, այդ ամենից հեռու եմ։ Ես համարում եմ, որ վաղուց ապրում եմ եվրոպական որեւէ երկրում, որ կարաս չիմանաս էլ ով ա նախագահդ։ Ինձ առանձնապես էդ հարցը չի հուզում՝ ով կլինի նախագահ, ինչ կլինի… դրանով չեմ զբաղվում։
– Հեռուստացո՞ւյց էլ չեք նայում։
Կարդացեք նաև
– Չէ, մեկ-մեկ մտնում եմ «Ֆեյսբուք»՝ ընկերներիս հետ շփվելու, Հայրիկյանի մասին էլ «Ֆեյսբուքից» իմացա, մնացածից բավականին հեռու եմ,
քաղաք չեմ իջնում համարյա։
– Իսկ ինչի՞ եք մեկուսացել։
– Չեմ մեկուսացել, ուղղակի զբաղված եմ, ներկայացումների եմ գնում
խաղում։
– Վերջին անգամ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ զրուցում էինք, ասացիք, որ ձեր «հայաթը» բերել ասֆալտել են։ Նախագահական ընտրություններին ընդառաջ դեռ ոչ մի բան չե՞ն արել, ասենք՝ շքամուտքի դռներն ու լուսամուտները փոխեն։
– Չէ, այս անգամ վատ է, առաջվա ընտրություններն ավելի լավ անցան՝
էկան, հայաթն ասֆալտեցին, հիմա լրիվ խոզանոց ա, էլի, ասենք, ընտրությունների միակ «քյարը» դա է, որ գալիս ասֆալտում են։ Ես համարում եմ, որ ընտրությունները բնական աղետի նման մի բան ա, որովհետեւ թանկանում ա ամեն ինչ։ Ընտրարշավներին բոլոր փողերը վատնում են, հետո, չգիտես թե ինչի, մեզանից են կլպում այդ փողը։ Այ, դա է վատը։ Դրա համար ինչքան քիչ ընտրություններ լինեն էս երկրում, էնքան ես ավելի կողմնակից եմ։ Իրանք ընտրվեն, ես փո՞ղ տամ, այ քեզ բա՜ն։
– Գործող նախագահ Սերժ Սարգսյանի կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան», ի՞նչ եք կարծում, ընտրությունների հաջորդ օրն արթնանալո՞ւ ենք ապահով Հայաստանում։
– Ես համարում եմ, որ բոլորը պիտի միանան մի կուսակցության մեջ՝ քաղաքական ակտիվ քայլ՝ ք.ա.ք., այ, որ բոլորը միանան «քաք-ին», շատ լավ կլինի արդեն, ու նորմալ կապրենք բոլորով միասին։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»