Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ–Երևան ավտոճանապարհին` Արաքսավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` 1973 թ. ծնված Բահրամ Շիկաստևանծը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ