Մադրիդի «Ռեալում» մթնոլորտի շիկացումը հասնում է գագաթնակետին եւ արտասահմանյան ԶԼՄ-ները գրեթե կասկած չունեն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտին, հնարավոր է նաեւ ավելի վաղ, լքի ակումբը:
Լրատվամիջոցները տեկացնում են, որ արդեն այսօր առատաձեռն առաջարկներով նրա «դռները թակում են» եվրոպական գրանդ ակումբները: Սակայն պորտուգալացի մասնագետը պատրաստ է մերժել բոլոր առաջարկները, բացի մեկից: Մոուրինյոն սպասում է Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հեռախոսազանգին: Իսկ վերջինն իր հերթին չի ցանկանում համագործակցել իր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ