Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կասի Հայրիկյանը

Փետրվար 05,2013 10:37

Հունվարի 31-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կրկին յուրահատուկ ինտրիգ մտցրեց նախագահական ընտրությունների գորշ և անհետաքրքիր քարոզարշավի մեջ: Այժմ թեկնածուներն ու քաղաքական դաշտը սպասում են, թե արդյոք Հայրիկյանը կդիմի՞ Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նախագահի ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգվում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում: Որ այդպիսի անհաղթահարելի խոչընդոտ կա, ակնհայտ է: Այսինքն՝ ներկայում ընտրությունները հետաձգել-չհետաձգելու հարցը ամբողջովին կախված է Հայրիկյանից:
Ընտրությունների հետաձգումը հանրության համար դրական քայլ կլինի:

Նախ՝ 1998թ. առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով նախագահական ընտրությունները դարձան ձմեռային գործընթաց: Ընտրությունների՝ երկու շաբաթով հետաձգումը քվեարկության օրը կտեղափոխի գարուն, և հաջորդ ընտրությունների նախընտրական շրջանը թե՛ ընտրողների, թե՛ թեկածուների համար եղանակի առումով ավելի նպաստավոր կլինի:

Երկրորդ՝ ընտրությունների հետաձգումը քաղաքական իմաստով կարող է հանգեցնել հետաքրքիր զարգացումների: Ընդդիմադիր թեկնածուների համար հեռուստատեսության միջոցով հավելյալ հնարավորություն կստեղծվի իրենց մեսիջը ավելի լայն հանրությանը հասցնելու համար: Հայտնի է, որ բնակչության մեծ մասի հետ շփվելու հիմնական միջոցը Հայաստանում շարունակում է մնալ հեռուստատեսությունը, որը միայն ընտրությունների ժամանակահատվածում է բացվում ընդդիմադիրների համար: Երկու շաբաթում կարող է տեղի ունենալ ընդդիմադիր թեկնածուների կոնսոլիդացիա. 1996թ. փորձը խոսուն օրինակ է:

Երրորդ՝ գոնե մակերեսային ընկալման առումով Սերժ Սարգսյանի քարոզարշավը անհաջող է ընթանում՝ կապված մի շարք ծիծաղաշարժ և անհեթեթ դեպքերի ու նրա հանպատրաստից հայտարարությունների հետ, որոնք բացասաբար են ազդում գործող նախագահի վարկանիշի վրա: Նման հայտարարությունների հավանականությունը քարոզարշավի երկարելուն զուգահեռ կմեծանա:

Եթե Պարույր Հայրիկյանն իրոք ցանկանում է ընտրություններին մի փոքր մրցակցային բնույթ հաղորդել, չպետք է տարակուսի իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելում:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728