Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի սրահներում շարունակվում է շախմատի «Moscow Open» փառատոնը:
Տղամարդկանց ուժեղագույնների խմբում հայաստանցիներ Հովհաննես Գաբուզյանը եւ Հովիկ Հայրապետյանը երրորդ տուրում միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Անտոն Դեմչենկոյի եւ Նիկիտա Պետրովի (երկուսն էլ՝ Ռուսաստան) հետ եւ իրենց անվան դիմաց գրանցեցին 2,5-ական միավոր: Հովհաննեսն ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ, Հովիկը՝ 24-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ ՖԻԴԵ-ի պատանի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, (նկարում), պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովին եւ վաստակած միավորներով հավասարվեց հայրենակիցներին: Նա տեղ է զբաղեցնում 28-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ