Երգչուհի Լանա Դել Ռեյը լուսանկարվել է «Numéro Tokyo» ամսագրի մարտ ամսվա համար նախատեսված թողարկման համար: Ֆոտոսեսիան, որի հեղինակը լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է, կարելի է հաջողված համարել: Լանան ինչպես միշտ նուրբ է, առեղծվածային, միեւնույն ժամանակ կրքոտ: Լուսանկարներն այս անգամ տարբերվում են նախորդ ֆոտոսեսիաներից, նրանով, որ Լանան դրանցում ոչ ստանդարտ ու անկեղծ դիրքերով է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ