Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյանի մահափորձը պրոֆեսիոնալ է արվել»

Փետրվար 05,2013 00:16

«Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը չափազանց պրոֆեսիոնալ է կատարված, որի արդյունքում ունենք  վարկածների առատություն եւ ոչ մի հարցի պատասխան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանի համար կասկածելի է՝ ինչո՞ւ է մահափորձի վարկածներից ամենաշատը շրջանառվում արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինելու վարկածը. «Երբ ասում ենք դրսից  է կազմակերպված ու մյուս կողմից, երբ ակնարկում են, որ Հայաստանը թույլ պետություն է, որ բացահայտի օտար դավադրությունները , սա խոսում է չբացահայտվելու մասին: Ինչո՞ւ են շարունակում պնդել, որ սա արտաքին միջամտություն է եւ ոչ ներքին:  Եթե խոսում են ռուսական վարկածի մասին, ակնհայտ է, որ այս իշխանությունը ի զորու չէ բացահայտել նման հանցագորոծությունը եւ ռազմավարական դաշնակցին մեղադրել երկրի  ներսում նման սադրանք անելու համար: Եթե նման վարկած է ուժեղացվում, ուզում են ասել՝ հույս չունենաք, որ բացահայտվելու է»:

Պարոն Սաֆարյանի խոսքերով, մահափորձը ձեռնտու էր բոլորին, բայց «ո՞ւմ է ձեռնտու» հարցադրումը կարող է կապ չունենալ «ո՞վ է կատարել» հարցադրման հետ. «Այս մահափորձը վախի մթնոլորտ  է ձեւավորում հասարակության մեջ, ու դա  ձեռնտու է  իշխանությանը, որովհետեւ վախի մթնոլորտում ապրող հասարակության հետ հրաշալի գիտեն ինչպես վարվել: Իշխանության վերատադրությունը ավելի բարձր արժեք ունի իշխանության համար, քան որեւէ միջազգային քննադատությունը կամ սեփական ընտրողի հեգնանքը՝ սա  է ապահով Հայաստանը»:

Նրա խոսքերով, հնարավոր է, որ իշխանությունները  նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածում մահափորձի մանրամասներ կամ բացահայտումներ «ջրի երես» հանեն, որ ազդեն ընտրական գործընթացի վրա. «Քանի որ իշխանությունները պետք է առաջիկայում վարկածների մասին խոսեն, լուրեր տան գործի նախաքննության վերաբերյալ, առաջիկա 2 շաբաթը  համեմված է  լինելու օպերատիվ տեղեկատվությամբ: Սա նշանակում է քաղաքական գործընթացի վրա ազդել, անհրաժեշտ պահին շրջանառության մեջ դնելով  ինչ-որ մարդկանց, քաղաքական ուժերի անուններ, սլաք ուղղել այս ու այն կողմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ըստ պ-ն Հայրիկյանի,հրաշք է տեղի ունեցել,որ հանցագործը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը իրականացնել մինչև վերջ:Բայց մյուս կողմից էլ,հրաշքների ու կախարդների դարը վաղուց անցել է և այսպիսի ,,հրաշքներ,, լինում են միայն հայկական սերիալներում և ռուսական բոևիկներում:Կարծիքների ու վարկածների պակաս,ի հարկե,չկա,սակայն ամենաուշագրավը,թերևս, մյուս թեկնածու`Ա.Ղուկասյանի ակնարկն էր,որը իմ կարծիքով ,,բարձրաձայնեց,, այն, ինչը շատերն են մտածում:Ամեն դեպքում,լավ է,որ վնասվածքը թեթև է և Հայրիկյանը ապաքինվել է:Մի քիչ էլ համբերություն,մինչև որ գործը բացահայտեն (եթե բացահայտեն):Իսկ ինչ վերաբերում է այդ հանցագործին,ապա նրան կամ կպարգևատրեն`օպերացիան հաջող իրականացնելու համար,կամ էլ կպատժեն, այն ձախողելու համար:

  2. dyadyur says:

    Վերևում` Ա.Ղուկասյանի փոխարեն կարդալ`էպոսագետ Վարդան Սեդրակյան:Սխալի համար ներողություն եմ խնդրում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728