Ռուսական մամուլը փորձել է իրերն իրենց անուններով կոչել: Այսպես է մեկնաբանում ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարկումը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Թերթը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, որպես ՀՀ հին ու նոր նախագահ:
Ըստ Խոսրով Հարությունյանի` դա խոսում է այն մասին, որ միջազգային հեղինակավոր կառույցներն ու մամուլը Սերժ Սարգսյանին համարում են ֆավորիտ:
Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ, երբ մինչ ընտրությունները թեկնածուներից մեկին հաղթանակ է վերագրվում։ «Մեր օրենսդրությունը նախ նրանց վրա չի տարածվում»,- մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդհանրապես չցանկացավ անդրադառնալ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Կոմերսանտի» հրապարակմանը: Մանրամասները կարդացեք այստեղ: